Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետության անունից գործողը կրկնակի պատասխանատու պիտի լինի օրենքի առաջ

Պետության անունից գործողը կրկնակի պատասխանատու պիտի լինի օրենքի առաջ
18.04.2024 | 08:19

Անկեղծ ասած՝ էս ամբողջ պատմության մեջ ընդամենը մի բան կա, որ ոչ թե զզվանք, այլ զարմանք ա առաջացնում. ի՞նչ գործ ուներ Ազգային ժողովի պատգամավորն ավտոբուսում՝ ամբոխի մեջ։ Մենք ոչ Նորվեգիա ենք, ոչ էլ Շվեդիա։ Փառք Աստծո՝ մեր բարգավաճ երկրում մարդիկ նորմալ փող են աշխատում ու կարող են իրենց թույլ տալ սեփական մեքենա ունենալ։ Էն էլ՝ Ազգային ժողովի պատգամավորը։ Ո՜վ չգիտի, որ ոմանք նույնիսկ սեփական մեքենատրակտորային կայան ունեն՝ սեփական վարորդներով, նաժիշտներով, հարճերով, ներքինիներով ու նազիր-վեզիրներով։ Նենց որ՝ էդ հարցը մութ մնաց։

Մնացածը պարզ ու ցավալի իրականությունն ա։
Էն, որ չի կարելի մարդուն հրապարակավ անպատվել՝ անկախ նրանից, թե ով ա, ու ինչ ես մտածում նրա մասին, սևով սպիտակի վրա գրված ա ամեն տեղ՝ սկսած դպրոցական դասագրքերից, վերջացրած քրեական օրենսգրքով։ Ճիշտ ա՝ հիմա մեզ մոտ հայհոյանքի բացարձակ ազատություն ա, բայց ոչ բոլորի համար։ Չնայած, մյուս կողմից, դավաճանն ի՜նչ հահյոյանք ա, որ. հիմա ո՜վ դավաճան չի։ Մեր օրերում դժվար ա գտնել մեկին, որին ինչ-որ մեկը դավաճան չի համարում։ Ինչպես հայտնի ֆիլմում ա ասում՝ դա մեր ժամանակների ռոմանտիկան ա։ Ուրեմն՝ ի՞նչ՝ փողոցում իրար վրա թքելով մա՞ն գանք։ Ասենք՝ տենց էլ անում ենք, բայց մեր չորային երկրում թուքը բոլորին չի հերիքում, ու դրա շնորհիվ՝ քրեապես օրինակելի հասարակության տպավորություն ենք գործում զարմացած տուրիստների վրա։
Բայց շատ ավելի զզվելի ու վտանգավոր ա էն, որ էդ մարդուն հասնող օրինական պատիժը վերածվեց դաժան հաշվեհարդարի։ Սարսափելի ա, որ դա անում ա պետությունը, որին մենք մեղավորին պատժելու իրավունք ու հնարավորություն ենք տվել։ Դա նշանակում ա, որ վաղը փողոցը սխալ տեղից անցնելու համար կարող են գնդակահարել, բայց ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր անդուր գույնի շալվարով են։ Իսկ մյուս օրը հետիոտնային անցումներն ընդհանրապես կհանեն՝ որպես մեքենաների ընթացքը խոչընդոտող երևույթ, ու փողոցն անցնող ցանկացած մարդ ակամա օրինախախտ կդառնա, որոնց միջից կարելի ա ջոկել ու գնդակահարել առանձնապես անդուր գույնի շալվար հագածներին։
Մենք դա անցել ենք, լավ գիտենք։ Բռնության արձագանքը երկար ա։
Հույս ունեմ՝ մեղավորների պատիժը մենակ բանավոր նկատողություն կամ սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատում չի լինի։ Պետության անունից գործողը կրկնակի պատասխանատու պիտի լինի օրենքի առաջ, ոչ թե պաշտոնեական զեղչ ստանա։
Դե, հույս կարելի ա ունենալ։ Հույսի համար դեռ չեն պատժում, եթե, իհարկե, փողոց չես անցնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6125

Մեկնաբանություններ